Արցախը կունենա երիտասարդ նկարիչների միություն

20:29     25 դեկտեմբերի, 2017

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը տեղեկացրել է, որ Արցախի նկարիչների միությանը կից՝ գալիք տարում կստեղծվի երիտասարդ նկարիչների միություն:

«Միությանը փորձելու ենք ներգրավել Արցախի բոլոր շրջաններում բնակվող երիտասարդ նկարիչներին, քանի որ նրանցից շատերն իրենց տաղանդի դրսևորումները ներկայացնելու հնարավորություն չունեն»,- նշել է Հ. Գասպարյանը:

Նա հավելել է, որ օրերս Շուշիում առաջին անգամ կազմակերպված Արցախում ստեղծագործող երիտասարդ նկարիչների կտավների ցուցահանդեսը միտված է այդ գործընթացը կյանքի կոչելուն:

Նշենք, որ ցուցահանդեսը ցուցադրվելու է նաև Ստեփանակերտում և Արցախի մյուս շրջաններում, որտեղ ներկայացված են 15 երիտասարդ նկարիչների ստեղծագործություններ:


© armedia.am