ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիներին կոչ է արել սուրբծննդյան արձակուրդներից հետո վերադառնալ աշխատանքի՝ «Ամերիկան կրկին մեծ դարձնելու համար»։
Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ երկիրը «մեծ դարձնելու» գործընթացը տեղի է ունենում ավելի արագ, քան սպասվում էր։
«Հուսով եմ, որ բոլորը հիանալի են անցկացնում Սուրբ Ծնունդը, որպեսզի վաղը վերադառնան աշխատանքի և կրկին մեծ դարձնեն Ամերիկան, ինչն արդեն տեղի է ունենում սպասվածից արագ», - գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում։