Իսրայելն ավելի քան 10 երկրի հետ բանակցում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցով

10:27     26 դեկտեմբերի, 2017

Իսրայելը բանակցում է ավելի քան 10 պետությունների հետ՝ Երուսաղեմն իսրայելական մայրաքաղաք ճանաչելու և Թել-Ավիվից դեսպանատներն Երուսաղեմ տեղափոխելու հարցով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Ցիպի Խոտովելին:

 «Բոլոր մայրցամաքների վրա կան երկրներ: Խոսքն ավելի քան 10 երկրի մասին է, և մենք ԱԳՆ-ում կշռադատված աշխատանք ենք իրականացնում յուրաքանչյուրի հետ», – ասել է Խոտովելին հեռուստաեթերում:

Նախարարը չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։

Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին։ Սպիտակ տան որոշումը բացասական արձագանք էր առաջացրել միջազգային հանրության կողմից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան անցած շաբաթ բանաձև էր ընդունել ԱՄՆ այդ որոշման դեմ:


© armedia.am