Սիրիական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել Սոչիում կայանալիք կոնգրեսին

12:33     26 դեկտեմբերի, 2017

Սիրիական ապստամբները հրաժարվել են մասնակցել «Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին», որը նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր անցկացնել Սոչիում: Այս մասին նշվում է գրեթե 40 տարբեր ընդդիմադիր կուսակցությունների ստորագրած համատեղ հայտարարության մեջ, հայտնում է NEWS.am-ը:

«Ռուսաստանը ագրեսոր պետություն է, որը ռազմական հանցագործություններ է կատարել սիրիացիների դեմ»,-ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հաստատել էին իրենց մտադրությունը «հունվարի 29-30-ը Սոչիում սիրիական հասարակության բոլոր խմբերի մասնակցությամբ ազգային երկխոսության համաժողով անցկացնելու մասին»: Սոչիի հանդիպման մասնակիցների ցուցակը դեռ չի համաձայնեցվել:


© armedia.am