2017 թվականը հարուստ էր տեխնոլոգիական բումերով և հետաքրքիր հայտնագործություններով: «Արմեդիա ՏՎԳ»-ն առանձնացրել է այս տարվա ամենահետաքրքիր նորարարությունները:
Ռոբոտ Jibo. «Աշխարհում առաջին սոցիալական ռոբոտ-օգնականը» Amazon Echo-ից և Google Home-ից տարբերվում մի շարք, գրեթե մարդկային բնութագրերով: Մասնավորապես Jibo-ն կարողանում է զգացմունքներ արտահայտել և գլուխը պտտում է տիրոջ ձայնի կողմ:
eSight 3 . Խելացի ակնոցները, որոնք օգնում են տեսողական լուրջ խնդիրներ ունեցող անձանց կողմորոշվել տարածության մեջ: Նրանք բարձր որակի տեսանյութ են ձայնագրում, այնուհետև մեծացման, հակադրությունների հարմարեցման միջոցով պատկերներն այնպես է մշակվում, որ շատ թույլ տեսողություն ունեցող մարդը կարողանա տեսնել: Ակնոցներն արժեն 9995 դոլար:
MULTI վերելակներ. Գերմանական Thyssenkrupp ընկերության կողմից մշակված այս վերելակներն աշխատում են մագնիսական լևիտացիայով և կարող են տեղաշարժվել ցանկացած հետագծով` ոչ միայն վերև-ներքև: Նման վերելակներն ապագայում կարող են լուրջ ազդեցություն ունենալ ճարտարապետական լուծումների վրա:
iPhone X - Apple ընկերության. Այս սմարթֆոնների մասին թերևս շատ է խոսվել. Հիշեցնենք, iPhone X-ը շրջանակներ չունի, ամբողջ դիմային մասը զբաղեցնում է էկրանը, հանված է նաև «Home» կոճակը, իսկ սմարթֆոնի արգելափակումը հանվում է դեմքի սկանի միջոցով՝ Face ID:
Tesla Model 3. Այս էլեկտրական ավտոմեքենանը մյուսներից տարբերվում է նրանով, որ չունի նման դասի մեքենաներին բնորոշ երկու հիմնական թերությունն՝ այն չափազանց թանկ չէ և լիցքավորումը թույլ է տալիս երկար ճանապարհ անցնել (320 կմ):
NASA Mars Insight. Առաջին սարքավորումն է, որը պետք է ուսումնասիրի Մարսի ոչ թե մակերևույթը, այլ` ընդերքը: NASA ծրագրում է այն Կարմիր մոլորակ ուղարկել արդեն 2018 թվականին:
Մարդու օրգանների աճեցում լաբորատոր պայմաններում. Հոլանդացի մոլեկուլային գենետիկ Հանս Կլևերսը և նրա գործընկերներն առաջին անգամ ստեղծել են այսպես կոչված օրգանոիդներ: Հետազոտողները լաբորատոր պայմաններում մարդու ցողունային բջիջներից աճեցրել են մինի-օրգաններ, այդ թվում՝ լյարդ, թոքեր և աղիքներ: Սա թույլ կտա գիտնականներին անվտանգ կերպով փորձարկել նոր դեղամիջոցները:
2017 թվականի կարևոր հայտնագործությունների շարքն ամբողջական չէր լինի առանց սպիների` պտտվող, հակասթրեսային ձեռքի խաղալիքի: Այն տարվա առաջին կիսամյակում իսկական բում էր առաջացրել ամբողջ աշխարհում: