Հոկտեմբերի 27-ին Առաջին ալիքն ազդարարեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը։
Երկու ամիս շարունակ նախագծի ստեղծագործական խումբը ստանում էր տասնյակ հայտեր Հայաստանից և ամբողջ աշխարհից։ Լսումների արդյունքում շուրջ 100 դիմորդից ընտրվեցին այն 20 մասնակիցներն, ովքեր հնարավորություն կստանան ներկայացնել իրենց երգերը հեռուստադիտողի և միջազգային ժյուրիի առջև, իսկ հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» 2018-ին, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն Ռոբերտ Քոլոյանը, Սևակ Խանաղյանը, Սուրեն Պողոսյանը, Մհեր Արմենիա–ն, Ժաննա Դավթյանը, Հայկ Կասպարովը, Գևորգ Հարությունյանը, Մարիա Սիքրեթը, Հասմիկ Շիրոյանը, Անգելը, Ամալիյա Մարգարյանը, Թամար Կապրելիանը, Լուսինե Մարդանյանը, Արման Մեսրոպյանը, Մարիամը, Կամիլը (Արսեն Գրիգորյան), «Նեմրա»–ն, «Ալտերնատիվ»–ը և «Գաթա բենդ»–ը ։
Մասնակիցների մրցութային երգերը հունվարի 15-ից հասանելի կլինեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծի Youtube–յան էջում։