Կալիֆոռնիայի բնակչուհի Վիոլետտա Մաիլյանը Apple-ից աստղաբաշխական փոխհատուցում է պահանջում

15:17     27 դեկտեմբերի, 2017

ԱՄՆ Կալիֆոռնիայի բնակչուհի Վիոլետտա Մաիլյանը դատի է տվել հանրահայտ Apple ընկերությանը՝ վերջինիս կողմից հին սմարթֆոնների միտումնավոր դանդաղեցման փաստն ընդունելուց հետո: Փաստաթղթերը հայտնվել են Patently Apple-ի տրամադրության տակ, որը հետևում է ընկերության պատենտային գործունեությանը, հայտնում է PanArmenian-ը:

Մաիլյանը մտադիր է ընկերությունից 999999999000 կամ գրեթե տրիլիոն դոլարի փոխհատուցում ստանալ:

Նյու Յորքի բնակչուհի Ռաիսա Դրենտիվին, որը նմանատիպ հայցով նույնպես դատարան է դիմել, ավելի քիչ է ակնկալում ստանալ՝ 100 մլն դոլար:

Սրանք առաջին հայցերը չեն Apple-ի դեմ՝ կապված սմարթֆոնների միտումնավոր դանդաղեցման հետ: Սակայն այլ հայցվորների հայտարարություններում պահանջվող գումարները համեմատաբար ավելի համեստ են:


© armedia.am