Ճապոնական All Nippon Airways ավիաընկերության Լոս անջելեսից Տոկիո չվեչթն իրականացնող ինքնաթիռը 4 ժամ ընթացքից հետո վերադարձել է Լոս Անջելես այն բանից հետո, երբ պարզվել է, որ ինքնաթիռում չգրանցված ուղևոր կա, հայտնում է CBS հեռուստաալիքը:
«Թռիչքի ընթացքում անձնակազմի անդամներն իմացել են, որ ուղևորներից մեկը սխալ ինքնաթիռ է նստել և տեղեկացրել են օդաչուին: Ավիաընկերության անվտանգության քաղաքականության շրջանակներում առաջին օդաչուն որոշել է վերադառնալ ելքի օդանավակայան, որտեղ ուղևորը լքել է ինքնաթիռը»,- հեռուստաալիքին հայտնել են All Nippon Airways-ում:
Նշենք, որ Լոս Անջելեսից Տոկիո թռիչքի տևողությունը 11 ժամ է. ինքնաթիռն օդում անցկացրել է 8 ժան: Միջադեպի արդյունքում չվերթը հետաձգել են մինչև չորեքշաբթի: