Արքայազն Հարրին «BBC»-ի համար հարցազրույց է վերցրել Բարաք Օբամայից
Սպիտակ տնից հեռանալուց հետո ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման առաջին ամգամ հարցազրույց է տվել, որում քննադատել է սոցցանցերն անպատասխանատու կերպով օգտագործողներին, փոխանցում է «BBC»-ն:
Նա նշել է, որ նման գործողությունների արդյունքում՝ հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ մարդիկ ստանում են թյուր պատկերացում, ինչպես նաև դա նպաստում է ապատեղեկատվության տարածմանը:
Օբամայից հարցազրույց է վերցրել արքայազն Հարրին՝ «BBC» ռադիոյի չորրորդ ալիքի համար:
Արքայազն Հարրին այն քիչ հայտնիների ցանկում է, ովքեր այս տարի հրավիրվել են՝ «BBC»-ի տոնական հաղորդումները վարելու: