Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն իր տատի՝ Կիմ Չեն Սուկի 100-ամյակի կապակցությամբ մեծ հանդիսություն է կազմակերպել ։ Հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ նրա հիշատակը հարգելու։ Հանդիսության ավարտին «հեղափոխության մոր» հուշարձանին ծաղկեպսակ են դրել։
Կիմ Չեն Սուկը եղել է Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի առաջին կինը և երկրի ապագա ղեկավար Կիմ Չեն Իրի մայրը։
Նա եղել է Հյուսիսային Կորեայի անկախության վառ կողմնակից, կոմունիստ գործիչ։ 1936 թվականից ծառայության է անցել Ժողովրդական բանակի շարքերում։
1940 թվականին աղջիկն ամուսնացել է Կիմ Իր Սենի հետ։ Նա մահացել է 31 տարեկան հասակում ծննդաբերության ժամանակ(1949 թվականի սեպտեմբերի 22-ին)։