Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անեկդոտ է պատմել Ադրբեջանի մասին, որը լսել է իր հայ ընկերներից։
«Լապշինը սիրում էր Ադրբեջանը, և նրա ու իշխանությունների միջև տարաձայնությունը…. գյուղատնտեսությունն էր։ Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը։ Բանն այն է, որ նրանք ցանկանում էին, որ Լապշինը պառկի հողում, իսկ Լապշինն ուզում էր, որ այնտեղ իրենք պառկեն»: Բայց ես ուղղեցի հայ ընկերներիս. ինձ համար բավական կլինի Ստրասբուրգի դատարանի միջոցով Ադրբեջանից փող պոկելը, իսկ ադրբեջանական հողին նրանք իրար կպառկեցնեն», - գրել է Լապշինը։
Նա նաև 2018թ-ը հռչակել է «Ադրբեջանին պատժելու տարի»։
Հիշեցնենք որ Լապշինը մտադիր է Ադրբեջանի դեմ հայց ներկայացնել մարդու իրավունքների Եվրոպական դատարան։