2017 թվականը բավական բարդ տարի էր ամբողջ աշխարհի համար՝ պատերազմներ, ահաբեկչություն, ճգնաժամ… Ի՞նչ է կատարվում մեզ հետ: Ամեն ինչից զատ, կյանքն Աստծո պարգևն է, որը գնահատվում է մարդկանց կողմից կատարված բարի գործերի քանակով: Եվ որքան շատ լույս և բարություն իր շուրջը տարածի առանձին մարդը, այնքան ավելի շատ հույս կստանա ողջ տիեզերքը…
Եկե´ք բոլոր վատ բաները թողնենք 2017 թ.-ում, և մեզ հետ 2018 թվական տանենք հույսը: Խաղաղության, սիրո, երջանկության, բարին գործելու և ստանալու հույսը:
Եկե´ք 2018-ին լինենք ավելի բարի՝ օգնենք անծանոթին, գումար տանք խնդրողին, ինչ-որ բան գնենք կարիքավորին, ժպտանք անցորդներին: Եվ աշխարհը կփոխվի: Բարին վարակիչ է:
Եկեք ինքներս ինչ-որ բան փոխենք 2018-ին, և աշխարհը կփոխվի: Եթե բոլորն աշխարհում առաջնորդվեն բարի մղումներով, բարին, հաջողությունը և ուրախությունն անբաժան կլինեն մեր կյանքից: Դա դժվար չէ, պարզապես ամեն օր եկեք գնահատենք մեր արարքներն ու մի փոքր ավելի լավը լինենք նախորդ օրվանից: Իսկ տարին 365 օր ունի…
«Արմեդիա» ՏՎԳ ողջ թիմը շնորհավորում է Ձեր Ամանորը: Թող այն լույս բերի մեր կյանք: