Ամերիկացիները տարվա՝ հիացմունքի արժանի մարդիկ են ճանաչել Բարաք Օբամային և Հիլարի Քլինթոնին

13:32     28 դեկտեմբերի, 2017

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ամերիկացիների կողմից ճանաչվել է 2017 թվականի ամենապատվարժան տղամարդը, կանանց մեջ այդ անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այդ մասին վկայում են Գելլապի ինստիտուտի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները:

Օբաման առաջատարի դիրքը «նվաճում» է արդեն տասներորդ անգամ, երկրորդ տեղում գործող նախագահ Դոնալդ Թրամփն է, երրորդում՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Քլինթոնն առաջատարի դիրքն զբաղեցնում է 16-րդ տարին անընդմեջ: Նրան հաջորդում է երկրի նախկին առաջին տիկին Միշել Օբաման:


© armedia.am