Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիկմետ Հաջիևը հայտնել է, որ 2017թ.-ին այն մարդկանց «սև ցուցակը», ովքեր այցելել են Առցախ առանց Բաքվի թույլտվության, թարմացվել է, փոխանցում է «Ռուսարմինֆոն»:
Մամլո ասուլիսի ժամանակ Հաջիևն ասել է, որ Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց թվում մոտ 600 մարդ կա: Այս տարի 10 մարդ դիմել է Ադրբեջանին՝ խնդրելով հանել իրենց անունները «սև ցուցակից»: Նրանցից մի մասի անունները հանվել են ցուցակից, մյուսների դիմումները դեռ դիտարկվում են:
Նա նաև մեկնաբանել է Արցախ այցելած՝ Թուրքիայի քաղաքացիների հարցը, որոնց նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: Հաջիևի խոսքով ադրբեջանական կողմը քննարկում է այդ հարցը Թուրքիայի հետ: