Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան 28-ամյա Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է 10 ֆուտբոլային ակումբ, փոխանցում է «Արցախպրեսը»:
Դրանք են լոնդոնյան «Տոտենհեմը», «Արսենալն» ու «Վեսթ Հեմը», լիվերպուլյան «Էվերթոնը», իսպանական «Վալենսիան», «Սևիլիան» և «Մադրիդի Աթլետիկոն», իտալական «Ինտերն» ու «Միլանը» և Դորտմունդի «Բորուսիան»: Նրանք ուշադրությամբ հետևում են Մխիթարյանի շուրջ կատարվող իրադարձություններին:
Վերջին շրջանում Մխիթարյանը «Կարմիր սատանաների» կազմում բավական քիչ խաղաժամանակ է ստանում: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ ձմռանը անգլիական ակումբը կփորձի վաճառել կիսապաշտպանի տրանսֆերը, որը գնահատվել է 35 մլն ֆունտ ստերլինգ: