Ամերիկյան վիսկոնսին նահանգի մեդիսոն քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է վարսավիրին, ով կտրել է 22-ամյա հաճախորդի ականջը, հայտնում է lenta.ru-ն:
Տուժողն իրավապահներին պատմել է, որ վարսահարդարն իրեն խնդրել է հանգիստ նստել աթոռին և չշարժել գլուխը, ինչից հետո կտրել է նրա ականջը, ինչպես նաև սափրել է գլխի կենտրոնում մի հատված` մնացած մազերը թողնելով բավականին երկար:
46-ամյա վարսահարդար Հալեդ Ա. Շաբանին ճաղերի ետև են ուղարկել վնասվածքներ հասցնելու և խուլիգանության մեղադրանքով, սակայն նա հերքում է այդ ամենը` տեղի ունեցածն անվանելով դժբախտ պատահար: