Պարաշյուտիստը ցատկել է տիեզերքից

10:15     15 հոկտեմբերի, 2012

      Անցած հանգստյան օրերին ավստրիացի պարաշյուտիստ Ֆելիքս Բաումհարթները հայտնվեց, կարելի է ասել, եվրոպական բոլոր հրատարակությունների ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է Euromag տեղեկատվական ծառայությունը, Բաումհարթները հոկտեմբերի 
14-ին իրականացրել է իր վաղեմի երազանքը. նա ազատ անկման ժամանակ գերազանցել է ձայնի արագությունը:
      43-ամյա պարաշյուտիստը ցատկել է 38 600 մետր բարձրությունից և անկման ընթացքում գերազանցել է 1100կմ/ժ արագությունը:
      Թռիչքը տևել է մոտ 10 րոպե, որից 5-ը Ֆելիքս Բաումհարթները գտնվել է ազատ անկման վիճակում: Բարեհաջող վայրէջքից հետո նրան ուղղաթիռով տեղափոխել են օդանավակայան:
15.10.2012


© armedia.am