ՆԱՏՕ-ում հույս ունեն ՌԴ հետ ավելի ակտիվ երկխոսություն վարել 2018-ին

16:10     29 դեկտեմբերի, 2017

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս ունի Ռուսաստանի հետ ավելի ինտենսիվ երկխոսություն վարել 2018 թվականին, հայտնում է Deutsche Welle-ն:

«Ես ելնում եմ այն բանից, որ մենք կունենանք ավելի շատ հանդիպումներ, և որ մենք ավելի շատ կօգտագործենք զինվորականների հաղորդակցական կապուղիները»,-ասել Է նա:

Ստոլտենբերգը նշել Է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պատրաստ են դրան:

Միևնույն ժամանակ նա հրաժարվել Է խոսել կոնկրետ պլանների մասին: Կազմակերպության գլխավոր քարտուղարը հավելել Է, որ դաշինքի համար Ռուսաստանի զսպումը հարաբերությունների կառուցման նույնքան կարևոր ասպեկտ Է, որքան և երկխոսությունը:


© armedia.am