Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր և մասնակցել պաշտպանության բանակի զինծառայողների համար նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումն այսուհետ ևս կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Այնուհետև Նախագահը ներկա է գտնվել Մեխակավանում կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը:
Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն և ամենայն բարիք: