Վրաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը Հայաստանի համար պայմաններ կստեղծի՝ իր տարածքով Ռուսաստանի հետ ցամաքային կապ ունենալու համար, Ադրբեջանի խորհրդարանում սուր քննադատության է արժանացել, փոխանցում է Ռուսարմինֆոն:
Խորհրդարանի նիստի ժամանակ պատգամավոր Ֆարաջ Գուլիևը պահանջել է Վրաստանին պաշտոնապես հայտնել իրենց դժգոհությունը: Նա ասել է, որ Ադրբեջանը չպետք է դա հանգիստ ընդունի. պետք է կանչել Ադրբեջանում Վրաստանի դեսպանին և բացատրություն պահանջել:
Պատգամավորներ Աֆլաթուն Ամաշովն ու Այթան Մուսաֆաևան էլ նշել են, որ այդ քայլով Վրաստանը փաստացի ընդունում է իր տարածքային ամբողջականության խախտումը:
Նրանք, սակայն, նշել են, որ Վրաստանը լավ է հասկանում իր շահերը՝ կապված Ադրբեջանի հետ, և նման քայլի չի գնա: Պատգամաովորներն առաջարկել են հարցև քննարկել բարեկամական խմբի շրջանակներում: