Դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը և պատգամավոր Մերուժան Սիմոնյանն այցելել են ՀՀ զինված ուժերի հարավային ուղղության N զորամաս, առաջնագծի մի շարք հենակետեր: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Միքայել Մելքումյանը շնորհավորել է զինվորներին և սպայական կազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ մարտական հերթապահության բարեհաջող իրականացման և ռազմատեխնիկական գիտելիքների ձեռքբերման գործում: