Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը НТВ հեռուստաալիքի
«Международная пилорама» հաղորդման եթերում պատմել է՝ ինչպես է իրեն հաջողվում մշտապես պահպանել արևայրուքը:
Հաղորդավար Տիգրան Քեոսայանը հետաքրքրվել է՝ արդյոք նախարարի արևայրուքը պահպանվել է դեռ 1970-ական թվականներից, երբ նա աշխատում էր Շրի Լանկայում, ինչին Լավրովը պատասխանել է, որ արևայրուքը պահպանելու համար ինքը մեկնում է ոչ միայն Շրի Լանկա, այլ նաև մյուս բոլոր երկրները, որտեղ արևայրուք ընդունելու գոնե չնչին հնարավորություն կա: «Նույն Ավստրիայում, որտեղ ավելի վաղ դահուկ եմ քշել, արևայրուք եմ ընդունել ձմռանը», - ասել է նա՝ հավելելով, որ հույս ունի այդ նույնն առաջիկայում կրկնել Սոչիում: