2017թ. Իսպանիայի գլխավոր բառը «ապորոֆոբիան» է՝ վախ աղքատությունից ու աղքատներից, հայտնում է NEWS.am-ը:
Ապորոֆոբիա»-ից բացի, այս ցուցակում ներառված էին նաև «տուրիզմոֆոբիա» (բացասական վերաբերմունքը զբոսաշրջիկների հանդեպ), «machoexplicación» («մաչո» և «բացատրել» բառերից՝ փափկացնող ձևակերպումներ տղամարդկանց խոսքում, երբ նրանք խոսում են կանանց հետ), noticias falsas՝ կեղծ լուրեր (fake news) և այլ բառեր:
«Ապորոֆոբիա» տերմինը առաջին անգամ օգտագործել է իսպանացի փիլիսոփա Ադելա Կորտինան 1990-ականներին։ Նա գտնում էր, որ քսենոֆոբիան ու ռասիզմը կապված են ոչ թե ազգային կամ ռասայական վախերի հետ, այլ աղքատության վախի հետ։
2013 թ. որպես տարվա բառ է ճանաչվել escrache տերմինը `այն անձի գտնվելու վայրի ցուցադրումն է (աշխատանքի, տան), որի դեմ ուղղված է բողոքի ցույց: 2014-ին տարվա բառը «սելֆին» էր, 2015-ին` «փախստական», 2016-ին` «պոպուլիզմ»-ը:
Իսպաներենը 470 միլիոն մարդու համար մայրենի լեզու է հանդիսանում,այսինքն՝ երկրորդը աշխարհում չինարենից հետո: