Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Sputnik Արմենիային հայտնել է Հայաստան այցելելու մոտավոր ժամանակահատվածը:
«Մտադիր եմ Հայաստան այցելել մարտի վերջին կամ ապրիլի սկզբին: Ուզում եմ լուռ գալ, տեսնել ընկերներիս, ավտոմեքենայով Սյունիք գնալ, հետո այդպես լուռ վերադառնալ», - ասաց Լապշինը:
Նրա խոսքով` ավելի հստակ ծրագրեր դեռ չկան:
Ավելի վաղ Լապշինը Facebook սոցցանցի իր էջում հայտնել էր, որ ուզում է անցնել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի-Նռնաձոր լեռնային ճամփեզրով։