Շոթա Ռուստավելի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանը մառախուղի պատճառով ընդհատումներով է աշխատում: Այս մասին հայտնում է News.am-ը`հղվելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքին:
Վարշավա-Թբիլիսի-Վարշավա չվերթը չեղյալ է հայտարարվել: Լոնդոն-Թբիլիսի չվերթը իրականացնող ինքնաթիռը ցածր տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում, և վայրէջքը ընդունել է Դավիթ Աղմաշենեբելիի անվան Քութաիսիի միջազգային օդանավակայանը:
Ակտաու-Թբիլիսի չվերթը իրականացնող ինքնաթիռը Թբիլիսիի փոխարեն վայրէջք է կատարել Երևանում: