Ռուսաստանը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը

20:10     1 հունվարի, 2018

Ռուսաստանը ստանձնել է 2018 թվականի Եվրասիական  տնտեսական միության մարմինների նախագահությունը՝ փոխարինելով Ղրղզստանին: Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին։

Սա վերաբերում է նախագահների մակարդակով հավաքվող  Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի, վարչապետների մակարդակով տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի և կառավարության փոխնախագահների մակարդակով ընթացող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  խորհրդի նիստերին։

 


© armedia.am