Ռուսաստանը ստանձնել է 2018 թվականի Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը՝ փոխարինելով Ղրղզստանին: Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին։
Սա վերաբերում է նախագահների մակարդակով հավաքվող Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի, վարչապետների մակարդակով տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի և կառավարության փոխնախագահների մակարդակով ընթացող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերին։