Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին «իսլամական հանրապետության թշնամիներին» մեղադրել է երկրում արդեն վեց օր շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպման համար, հաղորդում է BBC-ն:
«Վերջին օրերին Իրանի թշնամիները տարատեսակ գործիքներ են օգտագործել, այդ թվում և գումար, զենք, քաղաքականություն և հետախուզությունը՝ իսլամական հանրապետությունում խնդիրներ ստեղծելու համար», - մասնավորապես նշել է երկրի հոգևոր առաջնորդը: Այաթոլլան չի նշել, թե ում նկատի ունի «թշնամիներ» ասելով:
Հաղորդվում է, որ ոստիկանների հետ բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի:
Նշենք, որ մասշտաբային բողոքի ցույցերն ուղղված են գնաճի, Իրանի հոգևոր իշխանությունների և արտաքին թանկ քաղաքականության դեմ: Իրանում վերջին անգամ նման ցույցեր եղել են 2009թ.-ին, երբ իրանցիները դժգոհում էին նախագահական ընտրություններիում Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակի դեմ: