Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարկավոր է զերծ մնալ Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաների շուրջ սադրիչ հայտարարություններից, նշվում է երեքշաբթի տարածած հայտարարության մեջ։
«Թուրքիան կարևորում է հասարակական հանգստությունն ու կայունությունը բարեկամական ու եղբայրական Իրանում։ Այդ առիթով անհրաժեշտ է խուսափել բռնություններից ու չտրվել սադրանքների։ Մենք ուզում ենք, որ այս իրավիճակում հաջողվի խուսափել օտարերկրյա միջամտությունից ու սադրիչ հայտարարություններից»,- նշված էր հաղորդագրության մեջ։