2017 թ. նախկին նացիստական ճամբարի՝ Օսվենցիում Բիրկենաուի տարածքում կառուցված թանգարան ռեկորդային թվով մարդիկ են այցելել: Տարվա ընթացքում թանգարան այցելել են ամբողջ աշխարհից 2.2 միլիոն այցելուներ, հաղորդում է NEWS.am-ը:
Այցելուների շուրջ քառորդ մասը՝ մոտ 500 հազար մարդ, 2017 թ. թանգարան են այցելել Լեհաստանից, որի տարածքում է գտնվում թանգարանը: Երկրորդ և երրորդ տեղերում` Մեծ Բրիտանիաից և ԱՄՆ-ից եկած այցելուներն են (համապատասխանաբար` 339 և 183 հազար): Նրանց հաջորդում են Իտալիայի քաղաքացիները (115 հազար), Իսպանիան (101 հազար), Գերմանիան (85 հազար) և Իսրայել (83 հազար): Թանգարան են այցելել նաև տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ, չեխեր և շվեդներ:
2017թ. որոշ երկրներից այցելուների կտրուկ աճ է գրանցվել, մասնավորապես` Ուկրաինայից (մոտ 50 տոկոսով ավելի, քան 2016 թվականին), Կանադայից և Հունաստանից (համապատասխանաբար` 36 և 32 տոկոս):
2001 թ. ի վեր Օսվենցիումի համակենտրոնացման ճամբարի թանգարան այցելել է ավելի քան կես միլիոն մարդ: 2007 թվականին արձանագրվել է կտրուկ աճ, երբ ավելի քան մեկ միլիոն մարդ այցելել էին հուշահամալիր:
Օսվենցիում Բիրկենաուն ամենամեծ նացիստական համակենտրոնացման ճամբարն էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ ավելի քան 1.1 միլիոն մարդ է զոհվել, նրանց մեծ մասը հրեաներ, իսկ գրեթե 40 տոկոսը լեհեր էին: Նախկին ճամբարի տարածքում գտնվող թանգարանը հիմնադրվել է 1947 թվականին: 1979 թվականին այն գրանցվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: