Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 41.1%-ով

13:41     4 հունվարի, 2018

2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 27 մլն 864.3 հազար լիտր կոնյակ, ինչը 2016 թվականի նշված ժամանակահատվածի համեմատ ավել է 41.1%-ով։ Panorama.am-ի հաղորդմամբ, այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները։

Նշենք, որ  2016 թվականին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21 մլն 529.2 հազար լիտր։


© armedia.am