Ռուսաստանն ավելի ինքնավստահ է դարձել, սակայն ՆԱՏՕ-ն չի ուզում նոր «սառը պատերազմ» և կողմ է Մոսկվայի հետ քաղաքական երկխոսության։ РИА Новости-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մենք պետք է հաշվի առնենք այն փաստը, որ գործ ունենք առավել ինքնավստահ Ռուսաստանի հետ։ Միևնույն ժամանակ, մենք չենք ուզում, որպեսզի «սառը պատերազմը» և սպառազինությունների մրցակցությունը կրկնվեն։ Մենք կողմ ենք Մոսկվայի հետ քաղաքական երկխոսության, թեպետ դա այնքան էլ հեշտ չէ», -ասել է Ստոլտենբերգը։
Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի կապերը կընդլայնվեն և կակտիվանան ռազմական խողովակները։