Թբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին հեռակա կարգով դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել 2006 թվականին Վրաստանի միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:
Դատարանի կայքում նշվում է, որ նախկին նախագահին դատապարտել են 4 տարվա ազատազրկման, սակայն համաներման մասին օրենքով պատժաչափը կրճատել են մեկ քառորդով՝ մինչև 3 տարի: