Հունվարի 19-ին Պենտագոնը կհրապարակի ԱՄՆ նոր ռազմական հայեցակարգը։ «Այն կազմված կլինի հարաբերականորեն ավելի հաստ գաղտնի ռազմավարությունից և ավելի կարճ մասից, որը գաղտնի չի լինի»,- ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը։
Սա ԱՄՆ նոր վարչակազմի կողմից հրապարակվող երկրորդ ռազմավարությունն է՝ դեկտեմբերին հանրայնացված անվտանգության հայեցակարգից հետո, որում Ռուսաստանն ու Չինաստանը հիշատակվում էին, որպես ԱՄՆ մրցակիցներ։