ԱՄՆ-ն, հնարավոր է, արդեն հաջորդ շաբաթ հատուկ օրենք ընդունի՝ Իրանի հետ միջուկային գործարքը փոփոխելու վերաբերյալ։
«Նախագահն ասել է, որ կամ կշտկի այն (Իրանի հետ գործարքը), կամ կփոխի։ Մենք փորձում ենք կատարել այն շտկելու խոստումը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա չի բացառել, որ համապատասխան օրենքը կարող է ընդունվել հաջորդ շաբաթվա ընթացքում, կամ դրանից անմիջապես հետո։