Ստոկհոլմում մեկ մարդ է ծանր վնասվածքներ ստացել այն բանից հետո, երբ Հուդդինգե թաղամասի «Վորբյու» մետրոյի կայարանի մոտ նա գետնից վերցրել է անհայտ իր: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է Риа Новости-ն
Պայթյունի մասին ահազանգը ստացվել է 13:07: Դեպքի վայրը շրջափակված է: Ինչպես հայտնում է տեղական հեռուստաընկերությունը, տուժած տղամարդը շուրջ 60 տարեկան է: Պայթյունի պահին նրա հետ է եղել 45-ամյա կինը: