Իրանի արտգործնախարարին կկանչեն ԵՄ՝ քննարկելու երկրում տեղի ունեցած ցույցերը

11:31     8 հունվարի, 2018

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ նախատեսվում է Իրանի արտգործնախարարին կանչել Եվրամիություն՝ երկրում տեղի ունեցած ցույցերը քննարկելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ» գործակալությունը:

Նա ասել է, որ դրա վերաբերյալ արդեն պայմանավորվածություն կա եվրոպական դիվանագիտության ղեկավարի հետ: Նախատեսվում է այդ հանդիպումն իրականացնել այս շաբաթ:

Գաբրիելը նշել է, որ Գերմանիան ցույցերին կողմ է արտահայտվում:

 


© armedia.am