Գլենդելն ազգությամբ հայ լեյտենանտին խտրականության հայցով 550 հազար դոլար կվճարի

00:18     9 հունվարի, 2018

Գլենդելը Լյուդմիլա Աբրահամյանի կողմից քաղաքին ներկայացված դատական հայցի հիման վրա պարտավորվել է ոստիկանության նախկին լեյտենանտին վճարել 550 հազար դոլար: Աբրահամյանի մոտեցման համաձայն նա ռասայական և գենդերային խտրականության զոհ է դարձել, քանի որ չի ստացել կապիտանի պաշտոնը, չնայած նրան, որ լավագույն որակավորում ունեցող թեկնածուն էր, փոխանցում է News.am- ը:

Հայցում նշվում է, որ խտրականությունը թույլ է տրվել  նախկին ղեկավար Ռոբերտ Կաստրոյի կամքով:

Քաղաքի շահերը ներկայացնող փաստաբանի գլխավոր օգնական Էն Մաուրերը նշել է, որ կարգավորումը «քաղաքի կամ նրա աշխատակիցների կողմից որևէ խախտման ճանաչում չի նշանակում»:

«Քաղաքի դիրքորոշումը կայանում է նրանում, որ խտրականության մասին պնդումները անհիմն են», - ասել է նա:

Կարգավորման համաձայնագրի համաձայն՝ 550 000 դոլարի գումարը ներառում է աշխատավարձի վճարում, զգացմունքային խանգարումների կամ ֆիզիկական հիվանդության փոխհատուցումը, փաստաբանի ծախսեր: Աբրահամյանը նույնպես համաձայնել է հեռանալ վարչությունից:


© armedia.am