Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։ News.am-ի հաղորդմամբ, Թուրքիայի նախագահի անունից Քըլըչդարօղլուի դեմ ներկայացված դատական հայցում փաստաբանը նշել է, որ վերջինս անձնական վիրավորանք է հասցրել նախագահին և նրա ընտանիքին։
Դատական հայցի հիմք է հանդիսացել 2018 թվականի հունվարի 5-ի Քեմալ Քըլըչդարօղլուի ելույթը։