ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է Սալվադորի քաղաքացիների համար ԱՄՆ-ում աշխատանքի թույլտվությունը: Նշվում է, որ Սալվադորի 200 հազար քաղաքացի պետք է լքի ԱՄՆ-ը մինչև 2019 թվականը, հակառակ դեպքում նրանց կձերբակալեն և կարտաքսեն:
Սալվադորի քաղաքացիների համար մարդասիրական ծրագիրը գործում է 2001 թվականից՝ Կենտրոնական Ամերիկայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո: Այն ժամանակ բնական աղետի պատճառով ավելի քան 1000 մարդ էր զոհվել, 1.3 մլն էլ ստիպված էր եղել լքել իր տունը: