Չինաստանը մտադիր է մեծացնել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ արտերկրում կառուցելով երկրորդ ռազմական բազան։ South China Morning Post-ի փոխանցմամբ՝ Պեկինը մտադիր է ռազմածովային բազա կառուցել ռազմավարական կարևորության պակիստանյան Գվադար նավահանգստի մոտ։
Թերթի աղբյուրները նշում են, որ Պեկինի պլանները խոսում են Պակիստանի և մասնավորապես Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի «չինական ռազմականացման» մասին։ Բացի այդ, Չինաստանը կարող է օգտագործել Պակիստանն ընդդեմ Հնդկաստանի։
Հիշեցնենք, որ 2017 թվականի ամռանը Չինաստանի և Հնդկաստանի միջև լարվածության մակարդակն աճել էր երկու երկրների և Բութանի միջև սահմանային Դոկլամ բարձրավանդակում տեղի ունեցած միջադեպից հետո։ Օգոստոսի վերջին կողմերին հաջողվել էր պայմանավորվել այդ տարածքից զորքերի դուբերման մասին։