Հրեա ուսանողների համաշխարհային միությունը (WUJS) Իսրայելում անցկացված 44-րդ Համաշխարհային կոնգրեսում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, փոխանցում է «Ռուսարմինֆո»-ն:
Այդ որոշունը ռասիզմի ցանկացած տիպի դրսևորման դեմ հրեական միության պայքարի գաղափարախսության մաս է կազմում: Իսրաելը մինչև հիմա պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չնայած նախորդ տարի Կնեսետի Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Հրեա ուսանողների համաշխարհային միությունը նաև հայտարարել է, որ կարևորում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորությունը և կքննադատի այն ժխտելու, խեղաթյուրելու կամ արհամարհելու ցանկացած փորձ: