Սոցիալական ցանցերի օգտատերերը կարծում են , որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չգիտի ազգային օրհներգի բառերը: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Ատլանտայում բուհական ֆուտբոլային առաջնության ընթացքում Թրամփը աջ ձեռքը սրտին դրած երգել է երկրի օրհներգը, սակայն կադրերից երևում է, որ նա որոշ բառեր սխալ է երգում։
Թրամփի պահվածքը վրդովմունք է առաջացրել ԱՄՆ-ի քաղաքացիների շարքում, շատերը նշել են, որ երկրի նախագահը մոռացել է սեփական երկրի օրհներգի որոշ հատվածներ: