Աշխարհում ամենահարուստ արքայազներից մեկը` Ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը, ում տատը հայ է, տեղափոխվել է հատկապես վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում կատարելով Al-Araby Al-Jadeed-ին։
Ritz-Carlton 5-աստղանի շքեղ հյուրանոցը նրա հետ լքել են ևս 30 բարձրաստիճան արքայազներ։
Հոդվածում նշվում է, որ Ալ Հաիր բանտը կառուցվել է 1983 թվականին։ Տեղակայված է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադից 30 կմ դեպի հարավ։ Այնտեղ պատիժ են կրում ահաբեկչության և ծայրահեղականության համար դատապարտվածները։