«Ինտերն» այլընտրանքային տարբերակներ է փնտրում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:
Ինչպես հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, եթե չհաջողվի իրականացնել Հայաստանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, իտալական ակումբը կփորձի ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ռաֆայել Ալկանտարային:
Նշվում է նաև, որ «Ինտերը» չի կարող ձեռք բերել 2 կիսապաշտպաններին միասին, քանի որ նրանք Եվրամիության անդամ չեն: «Ինտերում» ընդամենը մեկ տեղ է մնացել Եվրամիությանը չանդամակցող երկրի ֆուտբոլիստի համար:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն ֆունտ ստերլինգ։ «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին վերջերս նշել էր, որ իտալական ակումբը չունի այդքան գումար Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար: