ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հունվարի 10-ին կավարտվի 2017թ. եվրոպական լիգաների տարվա խորհրդանշական հավաքականի քվեարկությունը: 15 թեկնածու կիսապաշտպանների թվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում է News.am-ը:
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը թեկնածուների ցուցակում ներկայացնում են նաև ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան և էկվադորցի պաշտպան Անտոնիո Վալենսիան:
Տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկված կլինեն երկու հարձակվող, չորսական կիսապաշտպան և պաշտպան ու դարպասապահ:
Արդեն քվեարկել է մոտ 8 միլիոն 481 հազար այցելու: