Գարեգին Բ-ն մեկնել է ԱՄՆ

11:58     10 հունվարի, 2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 9-ին հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող զանազան ծրագրեր:


© armedia.am