ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև՝ ի աջակցություն Իրանում «ռեպրեսիվ, կոռումպացված ռեժիմի» դեմ ելույթներին։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ, փաստաթուղթը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրանական իշխանությունների դեմ սահմանել նոր պատժամիջոցներ մարդու իրավունքները ոտնահարելու համար։
«Մենք կանգնած ենք իրանցի ժողովրդի կողքին և պետք է բացատրենք, որ այն չի հանդիսանում պատժամիջոցների օբյեկտ։ ԱՄՆ պատժամիջոցներն ուղղված են ոչ թե երկրի ժողովրդի, այլ ռեպրեսիվ և իրադրությունն ապակայունացնող ռեժիմի դեմ», - ասել է կոնգրեսական Էդ Ռոյսը։