Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին հանրապետությունից չի բացակայել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
«Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին եղել է Հայաստանում: Որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ նախագահն այդ օրերին եղել է Մոսկվայում և Եվրոպայում, իրականությանը չի համապատասխանում»,- հայտնել է Հակոբյանը:
Անդրադառնալով Սուրբ ծննդյան պատարագին Սերժ Սարգսյանի ներկա չլինելու և « Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին հրապարակումներին՝ ՀՀ Նախագահի մամուլի խոսնակը ևս մեկ անգամ նշել է, որ դա ապատեղեկատվություն է: «Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն, այդ ընթացքում նա գտնվել է տանը»,- նշել է Վլադիմիր Հակոբյանը՝ հավելելով, որ նախօրեին այդ մասին համապատասխան պարզաբանումն արդեն տվել է: