Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանն աշխարհում խոշորագույն Blackwater մասնավոր զինվորական ընկերության նմանությամբ մինի-բանակ է ստեղծել, հայտնել է Sabq թերթը:
«Ալ Աջրաբի սուր» անվանումը ստացած կառույցը կազմավորվել է դեռ 2015 թվականին, սակայն մինչ օրս հայտնի չէր, որ Թագավորական գվարդիայի կազմում գոյություն ունի ստորաբաժանում, որը ենթարկվում է անմիջականորեն և միայն թագաժառանգին:
Խմբի կազմի մեջ են մտնում 5 հազար շարքայիններ և սպաներ, որոնք լուրջ զինվորական պատրաստություն են անցել: Դրանք արագ արձագանքման ուժեր են, օդային դեսանտ, մարտական լողորդներ, բողոքների ճնշման, ականազերծման ջոկատներ, ինչպես նաև դիպուկահարներ:
Նշվում է, որ այս ուժային կառույցի խնդիրների թվում են թագավորի և գահաժառանգի, VIP-անձանց, թագավորական նստավայրերի պաշտպանությունը, ինչպես նաև այն բոլոր միջոցառումների անվտանգության ապահովումը, որոնք կազմակերպում են միապետը և նրա որդին:
Որոշ տեղեկությունների համաձայն թագաժառանգի ենթակայության տակ գտնվող այս ջոկատները մասնակցել են կոռուպցիայի մեջ մեղադրվող մի շարք արքայազների և բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման գործողությանը: